ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նույնիսկ հետիոտնի անցում չեն կարողանում կառուցել

Նույնիսկ հետիոտնի անցում չեն կարողանում կառուցել
30.06.2024 | 08:52

Ասում եք՝ վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում, նայեք այս կամրջին։

Վրացիները նման կամուրջը կառուցել են 2 տարում և ծախսել ընդամենը 13 միլիոն դոլար։ Ցույց տվեք վերջին 6 տարում Հայաստանում կառուցված նման մասշտաբի գեթ մեկ կառույց։ Չկա՜։ «Հզոր վարչապետի» թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել։ Իսկ ինչի՞ կառուցել, երբ կարելի է նկարել, բոլոր մայրուղիների հերն անիծել ու զեբրագծեր գծել։

Նայեք Շուռնուխում սրանց կառուցման ժամանակացույցը և ծախսերի ծավալը։ Կամ Հարավ-Արևմտյան թաղամասում արդեն տասնամյակի մոտեցող մի քանի հարյուր մետրի ճանապարհաշինությունը։ Եվ այս ամենը համեմատեք Վրաստանում կառուցվող կամուրջների, թունելների ու արագընթաց ճանապարհների հետ։

Այ հիմա հասկացա՞ք, թե ինչի է վրացական ֆուտբոլը այդպես հաջողակ։ Որովհետև երկրում ամեն ինչ ածանցյալ է պետական կառավարման որակից։ Երբ պետական կառավարումը բարձր որակի է, ապա երկրում և՛ սպորտն է զարգանում, և՛ մշակույթը, և՛ գիտությունը, և՛ կամուրջներ ու պաշտպանական գծեր են կառուցվում։

Մարդը 6 տարի է վարչապետ է աշխատում, բայց տարրական մենեջմենթի գիտելիք այդպես էլ ձեռք չբերեց։ Որակի կառավարում հասկացությունը չի տարբերում վերահսկողություն հասկացությունից ու կարծում է, թե անորակ դպրոցներ կառուցելու պատճառը ոչ բավարար վերահսկողությունն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ